Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան իր նոր պայմանագրով ունի 175 միլիոն եվրո ազատման կետ, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հոուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ այս գումարը 2029 թվականի ամռանը կկրճատվի մինչև 100 միլիոն եվրո։
Մյունխենյան ակումբն այսօր՝ փետրվարի 14-ին, հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին։
Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։