Մադրիդի «Ռեալը» չի բանակցում վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը մտադիր չէ քննարկել 24-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ երկարաձգելու հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկած նոր պայմանագրի առաջին տարբերակը։ Ընդգծվել է, որ Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել բրազիլացի վինգերի համար նոր աշխատանքային պայմանագրի շուրջ՝ Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից նրա նկատմամբ աճող հետաքրքրության պատճառով։
Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։