Բրազիլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Նեյմարը ծրագրել էր միանալ «Ինտեր Մայամիին» անցած հունվարին «Ալ-Հիլալից» հեռանալուց հետո, սակայն պայմանագիր կնքեց «Սանտոսի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ալվարես Հայան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն, «Ինտեր Մայամին» շարունակում է հետաքրքրվել Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում, հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականին ԱՄՆ-ն ընդունելու է աշխարհի առաջնությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 33-ամյա հարձակվողի՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին, սակայն կատալոնական ակումբն այս պահին այլ առաջնահերթություններ ունի և չի դիտարկում Նեյմարի տրանսֆերի տարբերակը։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։