«Յուվենտուսը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկին

Ուրուգվայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Արաուխոյին։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո, իսկ «բլաուգրանայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Արաուխոն վնասվածքի պատճառով ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։