Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է մյունխենյան թիմի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Մուսիալան հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ Մուսիալայի արժեքը կազմում է 140 մլն ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: