Վինիսիուս Ժունիորը մեկ քայլ ավելի մոտ է Սաուսյան Արաբիա տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստների համար սահմանել է աշխատավարձի շեմ, որը ակումբի ղեկավարությունը մտադիր չէ գերազանցել անգամ հանուն Վինիսիուսի։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին այժմ ավելի մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, քան «Լոս Բլանկոսի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն աշխատավարձի մասին, որ Վինիսիուսին առաջարկում են Սաուդյան Արաբիայում։

24-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները հարձակվողի շուկայական արժեքը գնահատում են 200 մլն եվրո։