Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Իտալիա։ Գերմանացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Todofichajes-ը։
«Իշամեղուներն» իրենց հերթին պատրաստ են բաժանվել 23-ամյա ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն 45 միլիոն եվրո։ Կարիմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին մասնակցել է «Բորուսիայի» 12 հանդիպման։ Հարձակվողը խփել է երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։