Ուրուգվայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին: «Ծեր սինյորայի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Արաուխոյին։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո, իսկ «բլաուգրանայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդը վնասվածքի պատճառով ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։