«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը խոստովանել է, որ լաց է եղել իր մեքենայում, երբ իրեն ասել են, որ հեռանում է թիմից: Քինը «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 12 տարի՝ 1993-ից 2005 թվականներին։
«Երբ ես հեռացա «Մանչեսթեր Յունայթեդից» այդ օրը լաց եղա մեքենայում: Վերադարձի ճանապարհին զանգեցի կնոջս։ Ես ասացի նրան. «Դիր թեյնիկը», – ասել է Քինը talkSport-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Քինը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և միջմայրցամաքային գավաթը։
Քինը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ «Սելթիկ» 2005 թվականին՝ թիմակիցների և մարզչական շտաբի հետ բազմաթիվ կոնֆլիկտներից հետո։ Իսկ 2006 թվականին «Օլդ Թրաֆորդում» տեղի ունեցավ նրա հրաժեշտի հանդիպումը այն ժամանակվա իր նախկին և ներկայիս թիմերի միջև, որում իռլանդացին խաղաց մեկական խաղակես յուրաքանչյուր թիմի համար: