«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է «Վուլվերհեմփթոն» հարձակվող Մաթեուս Կունյայի խաղի մասին։
Մերսիսայդցիների մարզչի խոսքով՝ բրազիլացի հարձակվողն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Պրեմիեր լիգայի թոփ-5 ակումբում հաջող հանդես գալու համար։
«Նա որակյալ խաղացող է և բավական հմտություն ունի Պրեմիեր լիգայի լավագույն հինգ ակումբներում խաղալու համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կունյան բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։