Էմանուել Պետի. «Ինձ համար նա լավագույնն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ»

Ֆրանսիայի և Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծիք է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խաղի մասին։

«Սալահն անհավանական ֆուտբոլիստ է։ Պրեմիեր լիգայի պատմության լավագույններից մեկը։ Անձամբ ինձ համար նա լավագույնն է։ 20 տարի հետո մարդիկ նրան կհիշեն որպես Պրեմիեր լիգայի պատմության լավագույն խաղացողներից մեկին»,- Էմանուելի խոսքերն է մեջբերում Talksport-ը։

32-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Մոհամեդի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։