«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ուեսլի Ֆոֆանան շուտով կարող է խաղադաշտ վերադառնալ: 24-ամյա խաղացողը խաղադաշտից բացակայում էր անցյալ տարվա դեկտեմբերի սկզբից ազդրի վնասվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով «Ազնվականների» մարզիչ Էնցո Մարեսկային, ֆրանսիացին արդեն մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Նա լիովին կապաքինվի առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Այսօր լոնդոնցիները Պրեմիեր լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնեն «Բրայթոնի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։