«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտնել է իր ապագայի ծրագրերը։
Ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի կեսերին: Ըստ առկա տեղեկությունների՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
«Ես շատ չեմ մտածում ապագայի մասին, կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա: Այս պահին ես այլ ակումբների հետ շփումներ չունեմ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Anfield Sector-ը։
Իբրահիմա Կոնատեն այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ: