Էնցո Մարեսկան պատասխանել է Նիկոլաս Ջեքսոնին փոխարինող գտնելու հարցին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է Նիկոլաս Ջեքսոնին փոխարինող գտնելու հարցին։ Սենեգալցին ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև ապրիլ: Թիմում կենտրոնական հարձակվողներ չեն մնացել, սակայն, իտալացի մարզչի խոսքերով, նոր խաղացող չի Հրավիրվի թիմ։

«Մենք չենք պատրաստվում ազատ գործակալներ հրավիրել։ Մենք կաշխատենք նրանց հետ, ովքեր ունենք», – մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Ջեքսոնին փոխարինելու մասին հարցին Մարեսկայի պատասխանը։

«Չելսին» 24 տուրից հետո 43 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է: Այսօր լոնդոնցիները արտագնա հանդիպում կանցկացնեն «Բրայթոնի» հետ։ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: