«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը շարքից դուրս է եկել առաջի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: Արգենտինացին վնասվածք էր ստացել փետրվարի սկզբին Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում:
Լրագրող Մայք Կիգանի խոսքով՝ խաղացողն արդեն վիրահատության է ենթարկվել։ Վերականգնման ժամկետները կարող են տատանվել վեց ամսից մինչև մեկ տարի:
Լիսանդրո Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «կարմիր սատանաների» կազմում 32 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ: