«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի աստղային ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից

Պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը դժվար թե տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է լրագրող Լորի Ուայթվելը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը չի ցանկանում մեծ գումար ներդնել այն խաղացողի վրա, ով ամռանը կդառնա 27 տարեկան։

Նաև պնդում են, որ ինքը՝ Գյոկերեշը, մտադիր է ամռանը տեղափոխվել մի ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգային, և «Մանչեսթեր Յունայթեդը» գործնականում չունի այնտեղ հասնելու հնարավորություն։

Այս մրցաշրջանում Գյոկերեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։