«Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստին

«Քրիսթալ Փելասի» կենտրոնական հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան կարող է փոխել ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

CaughtOffside-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ Մատետան ոչ միայն «Ատլետիկոյի», այլ նաև ֆրանսիական «Լիոնի» տրանսֆերային նպատակն է: 2024/25 մրցաշրջանում Մատեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն արծիվների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 20 մլն եվրո։