Դեկուն՝ Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին։

«Մեզ պետք են խաղացողներ, ովքեր նոր տիտղոսների քաղց են զգում, ինչպես Ֆրենկի դե Յոնգը: Մենք ցանկանում ենք, որ Ֆրենկին այստեղ լինի, ուստի նրա նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անպայման տեղի կունենան, երբ ժամանակը գա»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Այս մրցաշրջանում 27-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։