Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նշել է, թե որ դարպասապահն է թիմի առաջին համարը։
«Պրեմիեր լիգայում մեր առաջին դարպասապահն այս պահին Ֆիլիպ Յորգենսենն է»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում (3-ը՝ Պրեմիեր լիգայում), բաց է թողել 13 գոլ և հինգ անգամ անառիկ պահել դարպասը։
24 տուրից հետո «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 43 միավորով։ Վաղը՝ փետրվարի 14-ին, «Մարեսկայի» հարձակվողները Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կխաղան «Բրայթոնի» հետ, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: