«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է ցմահ որակազրկվել՝ ազարտային խաղերում իր հարազատներին ու ընկերներին օգնելու համար:
Բրազիլիայի դատախազությանը հաջողվել է պարզել, որ ֆուտբոլիստը բաժին է ստացել հատուկ այն բանից հետո, երբ իր մտերիմները խաղադրույք են կատարել համապատասխան իրադարձության վրա։
VEJA-ն, ESPN-ը և Daily Mail-ը հայտնում են, որ դեղին քարտը, որը նա ստացել է 2023 թվականին «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում, ծննդյան նվեր է եղել իր եղբոր համար, ո վխաղադրույք էր կատարել հենց այդ դեղին քարտը կանխագուշակելով։
Նշենք, որ այս մրցաշրջանում Պակետան անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։