«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդ կումբում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 19-ամյա հոլանդացու ծառայություններով0։
Հեյսենը պահանջված է տրանսֆերային շուկայում, սակայն ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2030 թվականի հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում Հեյսենն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում։ Հոլանդացին խփել է երկու գոլ և ստացել հինգ դեղին քարտ։