Դեկու․ «Այս պահին դա առաջնահերթություն չէ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագայի վերաբերյալ հարցին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց արագ է ընթանում։ Մենք կարող ենք անցնել էյֆորիայից դեպի հիասթափություն մեկ րոպեի ընթացքում։ Ամեն ինչ լավ է ընթանում, և մյուս մարզիչներն էլ անցել են այս ճանապարհով, սա բնական զարգացում է հաջողված նախագծի համար։

Մենք նվաճեցինք տիտղոս, զգացողություններն հիանալի են։ Մենք շատ գոհ ենք կատարված աշխատանքից, և եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա կաշխատենք այն երկար տարիներ պահպանելու ուղղությամբ։ Ժամանակը կգա, բայց այս պահին դա առաջնահերթություն չէ ոչ մեզ համար, ոչ էլ Ֆլիկի համար», – ասել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզական տնօրեն Դեկուն։