Անգլիական երեք գրանդներ հետաքրքրված են «Լայպցիգի» ֆուտբոլիստի ծառայություններով

Գերմանական «Լայպցիգի» պաշտպան Կաստելլո Լուկեբան պահանջված է տրանսֆերային շուկայում։ Այս մասին հայտնում են Sportbild-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թոփ ակումբներ։

Ֆուտբոլիստի համար կարող են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և Լոնդոնի «Չելսին»: Լյուկեբի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2029 թվականին։

Նրա պայմանագրում ազատման կետը կազմում է 90 միլիոն եվրո։ 22-ամյա պաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում։ Կաստելոն չկարողացավ գոլ խփել և մեկ դեղին քարտ ստացավ։