Մոհամեդ Սալահն այս ցուցանիշով երկրորդն է «Լիվերպուլի» պատմության մեջ

Չորեքշաբթի երեկոյան կայացել է «Էվերթոն» – «Լիվերպուլ» դերբին։ Թիմերը կիսեցին միավորները, խաղն ավարտվեց 2:2 հաշիվով։ Հերթական անգամ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Սալահն այժմ ունի 14 գոլային փոխանցում Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է BBC-ն, «Լիվերպուլի» պատմության մեջ միայն մեկ խաղացող է ավելի շատ գոլային փոխանցում կատարել Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում: Այդ խաղացողը Սթիվ Մաքմանամանն էր:

1995/1996 մրցաշրջանում նա Անգլիայի առաջնությունում կատարել է 15 գոլային փոխանցում։