Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացին իր գործակալների հետ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ 2023 թվականից։
Ֆուտբոլիստի գործակալները հանդիպել են երկրի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։