Մադրիդի «Ռեալը» պատմական ռեկորդ է գրանցել

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղում հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (3:2)՝ սահմանելով պատմական ռեկորդ բոլոր ժամանակների եվրագավաթների գլխավոր մրցաշարի համար։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Այսպիսով, «Արքայական» ակումբը դարձավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ առաջինը, որը հասավ 300 հաղթանակի։

Նախկինում ոչ մի թիմ չէր հասել այս նշագծին: Հաղթանակների քանակով երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան», որն ունի 241 հաղթանակ։ Այս ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (209)։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Խաղը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեուում»: