Վիրջիլ վան Դեյկ. «Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ կռիվ է սկսվում»

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ով է մեղավոր Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղի (2:2) վերջում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։

«Ակնհայտ է, որ տեսել եք, թե ինչպես են նրանք տոնում գոլը, և նրանք դրա իրավունքն ունեն։ Կարծում եմ՝ Դուկուրը ցանկանում էր սադրել մեր երկրպագուներին, իսկ Կուրտիսը դա ճիշտ չհամարեց և, իհարկե, դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ կռիվ է սկսվում»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

Հիշեցնենք, որ կարմիր քարտեր են ստացել ֆուտբոլիստներ Քերթիս Ջոնսը և Աբդուլայ Դուկուրը։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առրնե Սլոտը նույնպես կարմիր քարտ ստացավ, ինչը նշանակում է, որ նա չէր կարողանա հետխաղյա մամուլի ասուլիս անցկացնել, որը հետագայում չեղարկվեց։