«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բրյուգեից» կրած պարտությունը (1:2):
Երկրորդ խաղակեսի վերջնաժամկետում «Ատալանտայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն իրացրեց Գուստաֆ Նիլսոնը :
«Ֆուտբոլը գնում է այնպիսի ուղղությամբ, որը ֆուտբոլ չէ՝ չգիտեմ ում գլխավորությամբ։ Ֆուտբոլիստները հարվածներ են կատարում, նրանք բոլորը փորձում են 11 մետրանոց վաստակել: Այս ամենը ֆուտբոլի ոգին չէ։ Կանոնները պարզապես խելահեղ են»,- ասել է Գասպերինին մամուլի ասուլիսում։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին: