Կիլիան Մբապպեն խնդրանքով դիմել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ընթացքում պաշտպանական գծում լուրջ կադրային խնդիրներ է ունենում։

Նշվում է, որ ամռանը մադրիդյան թիմը կփորձի ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբային։

Ինչպես հայտնում է Le 10 Sport-ը, հնարավոր տեղափոխությանը կարող է իր դերը ունենալ Կիլիան Մբապպեն։ Ֆրանսիացի հարձակվողը խնդրել է իր թիմի ղեկավարությանը ձեռք բերել 23-ամյա Սալիբային։

Մբապպեն և Սալիբան միասին հանդես են գալիս Ֆրանսիայի հավաքականում։