Փոխարինող Տոնի Կրոսին. Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձրել «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։ Նշվում է, որ իսպանացին կարող է փոխարինել թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին, ով նախորդ ամառ հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել «Ռեալ-Սոսյեդադի» հետ։ Մադրիդցիները պատրաստ են ակտիվացնել ֆուտբոլիստին 60 մլն եվրոյով գնելու տարբերակը։

Նշվում է, որ 26-ամյա Մարտին Սուբիմենդիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Արսենալը» ու «Ասթոն Վիլան»։

Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։