«Մանչեսթեր Սիթին» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ուժեղացնել թիմի մեկնարկային կազմը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «քաղաքայինների» նպատակը կլինի «Բարսելոնայի» աստղային զույգը՝ պաշտպան Պաու Կուբարսին և եզրային հարձակվող Ռաֆինյան։
28-ամյա Ռաֆինյային Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները գնահատում են 80 միլիոն եվրո։ 18-ամյա Կուբարսին իր հերթին գնահատվում է 70 մլն եվրո։