Չեմպիոնների Լիգայի Փլեյ-օֆֆ փուլի 1/16-րդ եզրափակչի «Բրյուգե» – «Ատալանտա» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Ֆերրան Յուտգլան` առաջը մղելով «Բրյուգեին»։
41-րդ րոպեին Մարիո Պասալիչը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Տանտերերի կազմում ավելացրած հիմնական ժամանակում գոլի հեղինակ դարձավ Գուստաֆ Նիլսոնը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով 23։55։