Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։ Ինչպես հաղորդում է AS-ը՝ մադրիդյան ակումբի տրանսֆերային առաջնահերթ թեկնածուն «Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան է։
Նշվում է, որ 23-ամյա խաղացողը միշտ ցանկացել է հանդես գալ արքայական ակումբի կազմում։ «Արսենալը» ֆրանսիացուն գնահատում է 100 միլիոն ֆունտ (120 միլիոն եվրո): Սա նշանակում է, որ Սալիբան կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը, եթե տեղափոխվի մադրիդյան գրանդ։