«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ուժեղացնել իր թիմի մեկնարկային կազմը։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, իսպանացի մարզչի տրանսֆերային նպատակը Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» վինգեր Ֆլորիան Վիրցն է։
21-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։ Վիրցը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում, դառնալով՝ 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։