«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ El Nacional-ին հղումով, «Ատլետիկոն» պատրաստ է կիսապաշտպանի համար առաջարկել գրեթե 50 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Ֆերմին Լոպեսի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Իսպանացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։