«Բարսելոնան» համաձայնել է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ֆուտբոլային ակումբներից մեկը հարձակվողին առաջարկել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Լևանդովսկին չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 19 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից»։