Չեմպիոնների Լիգայի մի քանի հանդիպումներ, ներառյալ մրցաշարի եզրափակիչը, կարող են անցկացվել ԱՄՆ-ում

2033 թվականին Չեմպիոնների Լիգայի մի քանի հանդիպումներ, ներառյալ մրցաշարի եզրափակիչը, կարող են անցկացվել ԱՄՆ-ում։

ՈՒԵՖԱ-ն 2027 թվականից ծրագրում է ամերիկյան Relevent Sports ընկերության հետ տղամարդկանց ակումբային մրցաշարերի առևտրային իրավունքների վերաբերյալ նոր գործարք կնքել։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Relevent Sports-ը պատկանում է Miami Dolphins-ի սեփականատեր Սթիվեն Ռոսին, ով երկար ժամանակ փորձում էր մեծ եվրոպական խաղեր խաղալ ԱՄՆ-ում։

Դեռ անցյալ տարվա ապրիլին հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն կքննարկի փոխել իր քաղաքականությունը՝ արգելելու եվրոպական մրցաշարերի խաղերի անցկացումը այլ մայրցամաքներում։