Թիերի Անրի․ «Բոլորը կարծում էին, որ նրանք կփոխարինեն Մեսսիին և Ռոնալդուին»

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի խաղի մասին։

«Կիլիանը մեկուկես տարի է փորձում է խաղալ իններորդ համարի դիրքում։ Նրան փորձեցին օգտագործել այս դիրքում ՊՍԺ-ում, բայց մեծ հաջողություն չունեցան։ Այժմ նա դա անում է Մադրիդի «Ռեալում»՝ Եվրոպայի ամենամեծ ակումբում։ Նա պետք է հարմարվի սրան: Իսկ Հոլանդն իր կարիերայի հենց սկզբից խաղում է իններորդ համարի դիրքում:

Մենք կարծում էինք, որ նրանք կլինեն այն երկու տղաները, ովքեր կփոխարինեն Մեսսիին և Ռոնալդուին: Բայց մարդիկ դեռ կասկածում են նրանց։ Բայց ոչ վիճակագրության պատճառով, քանի որ գոլերի վիճակագրությունը հիանալի է, այստեղ ուրիշ խնդիր կա»,- ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը CBS Sports-ին։