«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի նոր կիսապաշտպան ձեռք բերել, որպեսզի Բրունո Ֆերնանդեշը կարողանա ավելի հաճախ խաղալ իր սովորական դիրքում։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը երբեմն ավագին օգտագործում է կիսապաշտպանների զույգ ստեղծելու համար, ինչը ենթադրում է պաշտպանական բարձր ծանրաբեռնվածություն։
Լրագրող Դին Ջոնսի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է այս ամառ նոր կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել, որպեսզի Ֆերնանդեսին թույլ տան ավելի հաճախ խաղալ հարձակվողի իր նախընտրած դիրքում:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա պորտուգալացին մանկունիանցիների կազմում անցկացրած 36 խաղում 9 գոլ և 12 արդյունավետ փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում: