«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ֆուտբոլում հարձակվողներրին գնահատելու սկզբունքների մասին։
«Իհարկե, բոլորը նայում են վիճակագրությանը, բայց ես հաճախ կարող եմ դա հերքել՝ պարզապես դիտելով խաղը, վերլուծելով խաղացողի շարժումները, նրա դիրքը, նրա շարժումների նպատակը։
Հարձակվողին գնահատելու ամենահեշտ ձևն է՝ նա գոլ խփե՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, վիճակագրությունը օգնում է մարդկանց, ովքեր այնքան էլ ուշադիր չեն հետևում ֆուտբոլին, արագ գնահատել խաղացողի խաղը, բայց կարևոր է հասկանալ հարձակվողի դերը խաղադաշտում», – ասել է Լևանդովսկին։