ՖԻՖԱ-ի նախկին մրցավարը՝ Մադրիդի «Ռեալի» դարպասին նշանակված 11 մետրանոցի մասին

ՖԻՖԱ-ի նախկին մրցավար, ռուս Սերգեյ Լապոչկինն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» դեմ 11 մետրանոցի մասին։

Հանդիպման վերջնամասում Դանի Սեբալյոսը կոպիտ խախտում է թույլ տվել Ֆիլ Ֆոդենի նկատմամբ:

«Մաքուր 11 մետրանոց էր։ Մրցավարը հիանալի որոշում կայացրեց: Ֆոդենը գնդակը նետում է տուգանային հրապարակ, իսկ Սեբալյոսը ծնկով բախվում է ծնկին»,- փորձագետի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունեցել Մանչեսթերյան ակումբի մարզադաշտում։ Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն ավարտվել է «արքայական» ակումբի կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Վճռորոշ գոլը վերջնաժամկետում խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։