Ալան Շիրերը` «Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած խաղի մասին

Սնգլիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպման արդյունքի մասին։

Երբ Կառլո Անչելոտտիի թիմն արտագնա հաղթանակ տարավ 3։2 հաշվով՝ վերջում խփելով երկու գնդակ։

«Մենք դեռ հույս կունենայինք, եթե հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի 2:2 հաշվով։ Բայց սրանից հետո իսկական հրաշք կլինի, եթե «Ռեալն» առաջ չանցնի։

«Մանչեսթեր Սիթիի» վստահությունն ամբողջությամբ կործանվել է. Դա գրեթե չկա, գրեթե», – ասել է  Շիրերը Amazon Prime-ին տված հարցազրույցում: