Տիագու Մոտան` ՊՍՎ-ի դեմ տարած հաղթանակի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը ՊՍՎ-ի դեմ (2:1)։

Թուրինյան թիմը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ 82-րդ րոպեին Սամուել Մբանգուլայի գոլի շնորհիվ։

«Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, բայց պատասխան խաղում պետք է առավելագույնը տանք։

ՊՍՎ-ն հիանալի թիմ է, որը հիանալի է խաղում հարձակման և պրեսինգի ժամանակ: Հանդիպումը հավասար էր։ Մեզ հաջողվեց բարելավել խաղը՝ ավելի շատ խաղացողների մտցնելով տուգանային հրապարակ»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն հետխաղյա հարցազրույցից։

ՊՍՎ-ի պատասխան հանդիպումը «Յուվենտուսի» հետ կկայանա հաջորդ չորեքշաբթի Հոլանդիայում։