Լուիս Էնրիկեն` «Բրեստի» դեմ տարած հաղթանակի մասին

ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բրեստի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)։

«Ես գոհ եմ արդյունքից: «Բրեստը» թիմ է, որը վերջին հինգ հանդիպումներում ութ գոլ է խփել մեր դեմ, և ինձ դուր եկավ մեր համախմբվածությունը։

Նրանք կարող էին գոլ խփել հատկապես անկյունայինից հետո: Մենք բախտավոր ենք: Արդյունքն այնքան էլ չի արտացոլում «Բրեստի» ցուցադրածը:

 

Կա կայունություն, ինչի շնորհիվ մեր թիմն ավելի լավն է դառնում։ Մրցակիցը մեզ խնդիրներ տվեց։ Մենք լավ պաշտպանվեցինք։ Մեր թիմը ստեղծված է հարձակվելու համար», – ասել է Լուիս Էնրիկեն։