Անգլիական գրանդը հետաքրքրված է Նիկո Ուիլյամսի ծառայություններով

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական գրանդը դիտարկում է 22-ամյա վինգերին որպես փոխարինող Լուիս Դիասին, որին ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»։

Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը բասկերի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Ուիլյամսը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։