ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ, ով այժմ վախենում է իր խաղաժամանակից Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունից հետո։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է Բարկոլային վարձակալելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Բարկոլայի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։