Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին իր մեկնաբանություններով։
«Պեպ Գվարդիոլայի թիմերի դեմ խաղալը միշտ մղձավանջ է։ Պեպը միշտ փորձել է նոր մարտավարություններ ու նորամուծություններ կիրառել ֆուտբոլում։ Ես նրան շատ եմ հարգում, նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսօր՝ փետրվարի 11-ին, «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին տուրում արտագնա խաղում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։