«Լոկոմոտիվի» նախկին նախագահը հայտնել է այն առաջնության անունը, որը իդեալական է Նաիր Թիկնիզյանի համար

«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը հայտնել է այն առաջնության անունը, որն իդեալական է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի համար։

«Նաիր Թիկնիզյանը արագ, ստեղծագործ և խելացի ֆուտբոլիստ է։ Նա պատրաստ է խաղալ իսպանական Լա Լիգայում»,- Նաումովի խոսքերն է մեջբերում Vprognoze-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։