Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է պատժվել «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրի վերջին հանդիպման ժամանակ (1։1) եզրային գծից դուրս հայհոյելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը, որը տեղի է ունեցել հանդիպման 12-րդ րոպեին, ներկայացվել է մրցավարների տեխնիկական կոմիտեին (CTA), որն ի վիճակի է պատժել Բելինգհեմին իր արարքի համար։
Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։