«Լիվերպուլը», որը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում զբաղեցրել է առաջին տեղը, մինչ օրս վաստակել է 56,2 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան ցանկացած այլ ակումբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» երկրորդ տեղում է՝ մրցաշարի ընդհանուր արդյունքներով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Կատալոնական ակումբը վաստակել է 54,5 միլիոն եվրո «Ռեալը» (11-րդ տեղ) համալրել է ակումբի բյուջեն 37,27 միլիոն եվրոյով, ընդգծվում է, որ եթե դուրս գան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ, ապա «սերուցքայինները», ինչպես մյուս թիմերը, կվաստակեն եւս 11 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին, «Ռեալը» փլեյ-օֆֆի առաջին խաղում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»՝ 1/8-րդ եզրափակչում խաղալու իրավունք ստանալու համար։